Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Գոր­ծա­դի­րը պետք է պատ­րաստ լի­նի տն­տե­սու­թ­յուն շատ փող նե­րար­կե­լուն՝ հաս­կա­նա­լով, որ դա ոչ թե վարկ է, այլ ա­ջակ­ցու­թ­յուն»

«Գոր­ծա­դի­րը պետք է պատ­րաստ լի­նի տն­տե­սու­թ­յուն շատ փող նե­րար­կե­լուն՝ հաս­կա­նա­լով, որ դա ոչ թե վարկ է, այլ ա­ջակ­ցու­թ­յուն»
31.03.2020 | 01:28
Ֆի­նան­սա­վար­կա­յին և բյու­ջե­տա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐ­ՏԱԿ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԸ վս­տահ է՝ կո­րո­նա­վի­րու­սից հե­տո տն­տե­սու­թյու­նը բո­լո­րո­վին նոր ի­րո­ղու­թյուն­ներ է թե­լադ­րե­լու: Ա­վե­լին՝ այն կա­տա­լի­զա­տո­րի դեր է խա­ղա­լու ոչ միայն ար­ժեք­նե­րի փո­փո­խու­թյան ու վե­րաի­մաս­տա­վոր­ման, այլև այն գոր­ծըն­թա­ցի հար­ցում, որ կա­րող կյան­քի կո­չել ար­դյու­նա­բե­րա­կան 4-րդ հե­ղա­փո­խու­թյու­նը: «Ա­ռա­ջի­կա­յում ա­վե­լի է մե­ծա­նա­լու շար­ժու­նա­կու­թյու­նը սահ­մա­նա­փա­կող ծա­ռա­յու­թյուն­նե­րի նշա­նա­կու­թյու­նը, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ, առ­ցանց ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Այս հա­մա­տեքս­տում կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­դեն իսկ նշա­նա­կա­լի քայ­լեր են ար­վել կր­թա­կան ո­լոր­տի ծրագ­րա­յին ա­պա­հով­ման մա­սով, ար­տերկ­րում տես­նում ենք, թե ինչ­պես են տա­րեց­նե­րին դրո­նով ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րեր հասց­նում։ Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռում նույն­պես ո­րո­շա­կի հա­մե­մա­տա­կան ա­ռա­վե­լու­թյուն­ներ ձևա­վո­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նենք, ու պա­կաս կարևոր չէ, թե հե­տա­գա­յում ինչ­պես կկա­րո­ղա­նանք կեն­սա­գոր­ծել դրանք»,- նշում է նա:
Ար­տակ Մա­նու­կյա­նը հա­վա­նու­թյուն է տա­լիս կա­ռա­վա­րու­թյան կող­մից ա­ռա­ջարկ­վող այն օ­ժան­դա­կու­թյա­նը, որ գոր­ծա­դի­րը մտա­դիր է տրա­մադ­րել բիզ­նես ո­լոր­տի այն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնց գոր­ծու­նեու­թյու­նը կա­սեց­վել է պա­րե­տի հրա­մա­նով. «Կա­ռա­վա­րու­թյունն այդ գոր­ծա­րար­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս, որ ստա­նա­լիք դրա­մագ­լուխն օգ­տա­գոր­ծեն ոչ միայն այս­րո­պեա­կան հար­ցը լու­ծե­լու, այլ ե­թե ու­նեն բիզ­նե­սի հե­ռան­կա­րի գա­ղա­փար­ներ՝ աշ­խա­տող­նե­րի հա­մալ­րում, հում­քի ձեռք­բե­րում և այլն, այն նաև թի­րա­խա­յին օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է գոր­ծա­րար­նե­րին հար­կա­յին ար­տո­նու­թյուն­ներ տա­լուն, ա­պա, ա­յո, կան այդ­պի­սի եր­կր­ներ, որ տա­լիս են հար­կա­յին ար­տո­նու­թյուն­ներ, ին­չը, ըստ իս, ոչ այն­քան ար­դյու­նա­վետ գոր­ծիք է: ԱՄՆ-ը, օ­րի­նակ, կան­խիկ գու­մար­ներ է տա­լիս տնա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին կամ ան­հատ­նե­րին, բայց մենք չպետք է մո­ռա­նանք, որ այն­տեղ ե­կամ­տա­յին հար­կի դրույ­քա­չա­փը մի քա­նի ան­գամ ա­վե­լի բարձր է, ու ե­կա­մուտ­նե­րի հա­մա­տա­րած հայ­տա­րա­րագր­ման մե­խա­նիզմ­ներ են ներ­դր­ված: Ա­մեն մի մո­տե­ցում կա­րե­լի է հա­վա­սա­րա­չափ քն­նա­դա­տել ու ըն­դու­նել, քա­նի դեռ այդ գոր­ծիք­նե­րի կի­րա­ռու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյան մե­խա­նիզմ­ներ չկան»:
Տն­տե­սա­գե­տը վս­տահ է՝ կո­րո­նա­վի­րու­սից ա­ռաջ ե­կող ճգ­նա­ժա­մի, պղն­ձի ու նավ­թի գնե­րի անկ­ման, ռուբ­լու ար­ժեզ­րկ­ման ֆո­նին Հա­յաս­տա­նը ա­մուր հո­ղի վրա է կանգ­նած: Բայց որ­պես­զի ա­սած­նե­րը մեր­կա­պա­րա­նոց չհն­չեն, մի քա­նի օ­րի­նակ է բե­րում. «Տա­րե­վեր­ջին՝ բյու­ջեի քն­նարկ­ման ժա­մա­նակ, երբ վար­չա­պե­տը թվեր էր ներ­կա­յաց­նում ու ա­սում, որ մեր պա­հուստ­ներն ան­նա­խա­դեպ բարձր ցու­ցա­նի­շի են, շատ տն­տե­սա­գետ­ներ մի­տում­նա­վոր կամ ոչ ա­սում էին՝ այդ ի՞նչ ցու­ցա­նիշ է, ու ին­չի՞ հա­մար է անհ­րա­ժեշտ: Բայց մենք միշտ ա­սում էինք, որ դա անվ­տան­գու­թյան բար­ձիկ է, որ կա­րող է օգ­տա­գործ­վել կա­մա­յա­կան, հրա­տապ կամ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում: Երկ­րորդ ցու­ցա­նիշն այն է, որ կենտ­րո­նա­կան բան­կը լիար­ժե­քո­րեն հս­կում է ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյու­նը: ՈՒ­զում եմ նշել նաև, որ այս ա­նո­րո­շու­թյուն­նե­րի ֆո­նին դո­նոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի նման եր­կր­նե­րին, որ բա­վա­կան բարձր հե­ղի­նա­կու­թյուն ու­նեն թե ՛տ­ար­ատ­եսակ մի­ջազ­գա­յին վար­կա­նիշ­նե­րում, թե՛ որ­պես գոր­ծըն­կեր, պատ­րաստ են ֆի­նան­սա­վո­րում տրա­մադ­րել»: Իմ­քայ­լա­կա­նը դժ­վա­րա­նում է ա­սել, թե ինչ­պես կփոխ­վի տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը ճգ­նա­ժա­մից հե­տո, բայց հս­տա­կո­րեն ֆիք­սում է՝ միջ­նա­ժամ­կետ հատ­վա­ծում կարևոր­վե­լու է մե­կու­սաց­ված աշ­խա­տան­քը։ Դրա հետևանք­նե­րից է այն, որ նոթ­բու­քե­րի սպառ­ման մեծ ծա­վալ կա ամ­բողջ աշ­խար­հում, ու բո­լոր նրանք, որ նախ­կի­նում աշ­խա­տա­վայ­րում էին գործ ա­նում, այժմ ար­դեն առ­ցանց ռե­ժի­մի են ան­ցել:
Ար­տակ Մա­նու­կյա­նը վս­տահ է՝ ցան­կա­ցած ճգ­նա­ժամ պե­տու­թյուն­նե­րի և հա­սա­րա­կու­թյուն­նե­րի հա­մար լավ հնա­րա­վո­րու­թյուն է բա­րե­լա­վե­լու սե­փա­կան վար­քա­գի­ծը. նման դեպ­քե­րում մե­ծա­նում է երկ­րի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը. 2008-2009 թթ. ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը, օ­րի­նակ, նպաս­տեց բան­կա­յին հա­մա­կար­գի ի­րաց­վե­լիու­թյա­նը և ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյանն ամ­բողջ աշ­խար­հում:
Տա­րա­ծաշր­ջա­նա­յին և եվ­րա­սիա­կան ին­տեգր­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆՆ ըն­դգ­ծում է՝ պայ­մա­նա­վոր­ված կո­րո­նա­վի­րու­սով և տն­տե­սա­կան այլ ճ­գնա­ժա­մե­րով՝ հիմ­նա­կա­նում զբո­սաշր­ջու­թյան, ա­վիա­ցիա­յի ու սպա­սարկ­ման ո­լորտ­նե­րում տե­սա­նե­լի ան­կում է նկատ­վում: Կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով բիզ­նես ո­լոր­տի ճգ­նա­ժա­մից խո­սե­լով՝ Մել­քու­մյա­նը տար­բեր եր­կր­նե­րի օ­րի­նակն է բե­րում: «Թրամ­փը, օ­րի­նակ, ո­րո­շել է հա­զար դո­լար տրա­մադ­րել ԱՄՆ ա­մեն մի քա­ղա­քա­ցու, Ռու­սաս­տա­նը վեց ամ­սով սա­ռեց­րել է վար­կա­յին բո­լոր հա­շիվ­նե­րը, ԵԱՏՄ եր­կր­նե­րից Բե­լա­ռուսն էլ որևէ բան չի սահ­մա­նա­փա­կել, ա­մեն ինչ աշ­խա­տում է նույն ձևով, ի հա­կա­ռակ դրան՝ Հոր­դա­նա­նի թա­գա­վո­րը հրա­ման է ստո­րագ­րել, որ ար­գել­ված ժա­մի փո­ղոց դուրս ե­կո­ղը մեկ տա­րով կա­զա­տազ­րկ­վի: Մեր կա­ռա­վա­րու­թյունն ա­սում է, որ գոր­ծա­րար­նե­րին, ո­րոնք այս օ­րե­րին դժ­վար կա­ցու­թյան մեջ են հայ­տն­վել կամ դեռ կհայ­տն­վեն, ան­տո­կոս վար­կեր են տրա­մադ­րե­լու: Բայց ե­թե փոքր-ինչ հաշ­վարկ ա­նենք, ա­պա այս­պի­սի պատ­կեր կս­տա­նանք: Փոքր ու մի­ջին բիզ­նե­սով զբաղ­վող 67 հա­զար կազ­մա­կեր­պու­թյուն կա: Ե­թե հա­մա­րենք, որ ա­մեն մի ՓՄՁ-ում աշ­խա­տում է նվա­զա­գույ­նը 5000 մարդ, դա նշա­նա­կում է՝ 300000-ից ա­վե­լի մարդ է այդ ո­լոր­տում աշ­խա­տում: Բա­ցի այդ, ե­թե կա­ռա­վա­րու­թյան տրա­մադ­րե­լիք 50 մլն-ը բա­ժա­նեք 67 հա­զա­րի, կս­տաց­վի, որ ա­մեն մի ՓՄՁ-ի մի­ջի­նում 700 դո­լար է հաս­նում: Ինչ վե­րա­բե­րում է օ­րա­վար­ձով աշ­խա­տող մարդ­կանց, ո­րոնց թի­վը մո­տա­վոր 200-250 հա­զար է, նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չա­փով պետք է գու­մար ստա­նան»:
Ֆի­նան­սա­վար­կա­յին և բյու­ջե­տա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ՄԱ­ՆԵ ԹԱՆ­ԴԻ­ԼՅԱՆՆ այն հա­մոզ­մանն է, որ ե­թե ան­գամ չլի­ներ կո­րո­նա­վի­րու­սը, գլո­բալ աշ­խար­հում պետք է աշ­խա­տան­քի բա­ժա­նում տե­ղի ու­նե­նար: Հա­յաս­տա­նը վա­ղուց պետք է ո­րո­շեր, թե որ ոլորտն է իր գե­րա­կա­յու­թյունն ու հա­մա­պա­տաս­խան ռազ­մա­վա­րու­թյուն մշա­կեր: Ըստ պատ­գա­մա­վո­րի՝ ո­լորտ­ներ կան, որ­տեղ մենք ակն­հայ­տո­րեն կա­րող ենք ու կա­րո­ղա­ցել ենք մր­ցու­նակ լի­նել, դրանք տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­ներն են, ֆի­նան­սա­կան կա­ռույց­նե­րը, գի­տու­թյու­նը և այլն: «Ո­լորտ­ներ կան, որ­տեղ մարդ­կա­յին կա­պի­տալն ա­մե­նա­կարևորն է, իսկ Հա­յաս­տանն այդ­տեղ շա­հե­կան դիր­քե­րում է, հետևա­բար պետք էր ժա­մա­նա­կին ա­ռանձ­նաց­նել դրանք ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ռազ­մա­վա­րա­կան պլան մշա­կել: Կո­րո­նա­վի­րու­սը, բնա­կա­նա­բար, ցույց է տա­լու, թե որ եր­կիրն ինչ­պի­սի խո­ցե­լիու­թյուն ու դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն ու­նի, ու մենք պետք է կողմ­նո­րոշ­վենք, թե տն­տե­սա­վար­ման այս նոր պայ­ման­նե­րում որ­տեղ ենք դիր­քա­վոր­վե­լու և ինչ ենք ա­նե­լու: Պետք է հաս­կա­նանք նաև՝ տն­տե­սա­կան պար­տա­դիր գոր­ծու­նեու­թյուն­ներ կան, ո­րոնց կոր­ծա­նու­մը կամ չե­զո­քա­ցումն ան­կա­րե­լի է: Այս պա­րա­գա­յում պե­տու­թյու­նը պետք է թե՛ կար­ճա­ժամ­կետ ա­ջակ­ցու­թյան պլան ու­նե­նա, ո­րով սա­տար կկանգ­նի հատ­կա­պես փոքր ու մի­ջին բիզ­նե­սին, թե՛ մտա­ծի՝ ինչ է ա­նե­լու, երբ աշ­խար­հում տն­տե­սա­կան դիր­քա­վո­րում­ներ փոխ­վեն»: ԼՀԿ-ա­կան պատ­գա­մա­վորն ըն­դգ­ծում է, որ պե­տու­թյան կող­մից բիզ­նե­սին տրա­մադր­վե­լիք 50 մլն դրա­մը հաս­ցեա­կան ու նպա­տա­կա­յին պետք է լի­նի, բայց ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է այն որ­պես վարկ տրա­մադ­րել, թե­կուզ զրո տո­կո­սով, դա ար­դեն իսկ վատ է, քա­նի որ վարկ նշա­նա­կում է վե­րա­դարձ­ման են­թա­կա գու­մար, իսկ գու­մար­նե­րը պետք է դրա­մաշ­նորհ­նե­րի տես­քով՝ ան­վե­րա­դարձ կամ էլ վե­րա­դար­ձե­լիու­թյու­նը շատ ա­վե­լի եր­կար ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով լի­նեն, ո­րով­հետև խո­ցե­լի վի­ճա­կում գտն­վող տն­տե­սա­վա­րո­ղին հայտ­նի չէ՝ այս ա­մե­նից հե­տո ինչ­պես է կա­րո­ղա­նա­լու վե­րա­կան­գն­վել. «Մյուս կող­մից, կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շել է վար­կե­րի տրա­մադր­ման ո­րոշ­ման կա­յաց­ման փու­լը զի­ջել բան­կե­րին ու վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, իսկ վեր­ջին­ներս նա­խընտ­րում են վարկ տրա­մադ­րել, այս­պես ա­սած, «լավ» հա­ճա­խորդ­նե­րին, ո­րոնք ա­վե­լի վս­տա­հե­լի են ու ա­պա­հո­վագր­ված: Ա­ռանց օ­ժան­դա­կու­թյան է մնա­լու այն հատ­վա­ծը, որ ա­վե­լի խո­ցե­լի է, ու նո­րից շա­հե­լու են նրանք, որ այս պա­հին էլ լավ վի­ճա­կում են գտն­վում: Ես ա­ռա­ջար­կել եմ նաև, որ, նախ­քան վարկ տրա­մադ­րե­լը, պար­զեն տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը, ո­րով­հետև տար­բեր ըն­կե­րու­թյուն­ներ կա­րող են մեկ վերջ­նա­կան շա­հա­ռու­հի պատ­կա­նել»:
Ինչ վե­րա­բե­րում է մարդ­կանց, ով­քեր, ան­սա­լով կա­ռա­վա­րու­թյան հոր­դո­րին, տանն են մնում ու չեն աշ­խա­տում, ա­պա միան­շա­նակ է՝ կա­ռա­վա­րու­թյունն այդ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար փոխ­հա­տուց­ման պլան պետք է մշա­կի, իսկ թե ինչ­պես ու ինչ­քան, այլ հարց է: Բնա­կան է՝ պե­տու­թյան կա­րո­ղու­թյուն­նե­րը պետք է դի­տար­կեն, բայց այդ մար­դիկ, առն­վազն, չպետք է սո­վի մատն­վեն: Ֆի­նան­սա­վար­կա­յին հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ըն­դգ­ծում է, որ պե­տու­թյու­նը ժա­մա­նա­կին կա­րող էր երկ­խո­սու­թյուն ու­նե­նալ խո­շոր գոր­ծա­րար­նե­րի հետ, որ ճգ­նա­ժա­մա­յին այս ի­րա­վի­ճա­կում մարդ­կանց աշ­խա­տա­վարձ տրա­մադ­րեին, դրա դի­մաց պե­տու­թյու­նը նրանց հար­կա­յին ար­ձա­կուրդ կտար. «Չեմ բա­ցա­ռում, ա­յո, որ այս պա­հին շա­հույ­թով աշ­խա­տող ո­լորտ­ներ կան, հետևա­բար պետք է վեր­լու­ծու­թյուն ի­րա­կա­նաց­վեր, ու ա­ռանձ­նաց­վեին այն­պի­սի­նե­րը, ո­րոնց կա­րե­լի էր ո­րո­շա­կի ար­տո­նու­թյուն տրա­մադ­րել: Տար­բեր սցե­նար­ներ կան, ո­րոնք պետք է ա­վե­լի ա­րագ մշակ­վեին: Այս պա­հին կա­ռա­վա­րու­թյան կող­մից նման գոր­ծո­ղու­թյուն­ներ մշա­կե­լու մտադ­րու­թյուն չեմ տես­նում: Գոր­ծա­դի­րը պետք է պատ­րաստ լի­նի տն­տե­սու­թյուն շատ փող նե­րար­կե­լուն` ի­մա­նա­լով հան­դերձ, որ դա ա­ջակ­ցու­թյուն է կո­րո­նա­վի­րու­սի հա­կաճգ­նա­ժա­մա­յին տն­տե­սա­կան ծրագ­րին, հաս­կա­նա­լով, որ դա վարկ չէ, վե­րա­դար­ձե­լիու­թյուն ու­նե­նա­լու է ոչ թե ուղ­ղա­կի մար­ման, այլ տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան տես­քով»:
Ինչ վե­րա­բե­րում է կա­ռա­վա­րու­թյան քայ­լե­րին՝ ուղղ­ված կո­րո­նա­վի­րու­սի կան­խար­գել­մա­նը, Մա­նե Թան­դի­լյա­նը նշեց՝ այն լր­ջու­թյու­նը, որ այ­սօր դրսևո­րում են պե­տա­կան մար­մին­նե­րը, շատ ա­վե­լի վաղ փու­լում պետք է լի­ներ, այդ ժա­մա­նակ գու­ցե նման տա­րա­ծում չլի­ներ: Այ­սօր էլ կա­ռա­վա­րու­թյան ըն­դու­նած սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ըստ նրա, տե­ղին են, բայց հա­սա­րա­կու­թյու­նը շա­րու­նա­կում է ան­լուրջ վե­րա­բեր­վել ի­րա­վի­ճա­կին՝ հա­վա­նա­բար հա­մա­պա­տաս­խան ազ­դակ­ներ չս­տա­նա­լով կա­ռա­վա­րու­թյու­նից, պե­տա­կան հա­մա­կար­գից ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 15476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ